Wednesday, September 9, 2009

2 - րդ տարին լրացաւ

Բարև բարև բարև : Ոնց է՞ք :Ի՞նչ կայ :Ես շատ շատ լաւեմ :Էսօր լրանումա 2- րդ տարին :2 տարի առաջ էր ինչ սկսեց ամէն ինչ :2 տարի առաջ այսօր այսինքն Սեպտեմբեր 09 – ին ես Հայաստանում էի ու գնացի մի համերգ որ բոլոր երգիչները կային այդ թւում նաև ԱՐԱՄԷն : Լա՜ւ յիշուն եմ վարդագոյն շապիկ էր հագել ջինսէ տապատով ու «Մի նամակ» երգն էր երգում : Այն ժամանակ դեռ նոր երգ eր ու հիթ : Ամբողջ սրահը երգի ընթացքում ծափ էր տալիս ու երգում ու այ այստեղից սկսեց ամէն ինչ :4 Օր յետոյ պիտի վերադառնայիմ Թեհրան էտ 4 Օրւայ ընթացքում լռիւ պատահական ձևով գնեցի «Լինա» ամսագիրը և Արամէի հարցազրոյցն էր և Արամէն այնտեղ ասել էր որ երբ իր 5 տարւայ ընկերուհուց բաժանւելա երբ վերադարձելա մեքենայի մեջ ղէկի հետևն նստաց սկսելա լացել :Այս որ կարդացիմ իմ աչքերս էլ լցւեցին և մի անգամից զգացի որ ինչքան շատ եմ սիրում իրան :Դէ նրանից յետոյ էլ «2 աստղ» ում էր մասնակցել և ամէն ուրբաթ իրան տեսնելով աւելի շատ էի սկսում սիրել :Այնքան շարունակւեց որ ես հիմա խենթի նման սիրում եմ Արամեին ու եթէ մէկը իմ ներկայութեամբ Արամեին որևէ բան ասի միանգամից խառնւում եմ իրար ու սկսում ճւճւալ : Քանի անգամ նոյն պատճառով պապաիս ու պապիկիս անգամ ընկերուհիներիս հետ կռւել եմ ու խռովել :Մի անգամ էլ դասարանում հանգստի ժամ էր ես մօտեցա իմ հայոց լեզվի դասատուին ու հարցրեցի «Արամէ» ինչ է նշանակում յետոյ քիչ քիչ Խօսքը քաշւեց դէպի իմ սիրելի երգիչը :Դասատուն էլ ասումա ինչ Արամէ հէնց էն որ բոյովա՞ : Ես էլ ասեցի այո դասատուն էլ ասումա հա գիտեմ հեռուստացոյով տեսել եմ անգամներ լաւ տղայա երևում: Էն ժամանակ որ ինքը տարւայ լաւագոյն երգիչ էր ճանաչւել դասամիջոցին մեր Հայոց լեզւի միւս դասատուն ինձ մի կողմ քաշեց և ասաց «Մեղեդի ջան շնորհաւորում եմ որ Արամեն տարւայ լաւագոյն երգիչա ճանաչւել » ու տենց ...
Մի բան էլ ասեմ Արամեի նոր CD –ին նաև թողարկւել է դեռ ձեռքս չի հասել ընկետուհիս շաբաթւայ վերջը Հայաստանից կը գայ համարս բերելու է միւս անգամ աւելի մանրամասն կը գրեմ :
Իսկ հիմա մի քանի հատ նկար որը դարձեալ նոր չեն Արամեի սայթից են բայց դուք կարող էք այստեղից քաշել :


էս նկարը շատ շատ եմ սիրում ...

Երեխերք ջան վերջում ուզում եմ մի հատ շատ հին երգի բառերը գրեմ որ շատ շատ սիրունա , կարդացէք բառերը՝
Սպասելով Ճամբիդ
Սպասելով ճամփիդ հոգնեցին աչքերս
Տխուր աչերս քուն չունեն գիշերները
Ինչու ինձ հանգիստ չի տալիս արցունքներս
Ինչու այդպէս վատ անցան ուրախ օրերս
Իմ հոգին այրում է քո սիրո վէրքերը
Ինչու քեզ հետ յոյս կապեցին իմ յոյսերը
Քեզ եմ ես սպասում անհամբեր
Արի դարձեալ ինձ մօտ դու իմ սէր
Ինձ համար բեր երջանիկ օրեր
Անցել են տարիներ թաքուն
Դարձեալ քեզ եմ ես միշտ երազում
Մէկ ուրիշ սէր չկայ իմ սրտում :

Դէ այսօր այսքանը .....

No comments: