Saturday, June 13, 2009

Սրտիս խօսքը

Բարև բոլորին :Էսօր սիրտս բռնւելա ու դրա համար ասամ մի հատ մտնեմ վեբլագ որ գրեմ այստեղ :Մի քիչ գրեմ որ դադարկւեմ :ճիշտ է ես խօսկիմ տւել որ Նոր տարւայ նկարները դնիմ որ Արամէն Պարսկաստանում էր բայց էս անգամ մի քիչ թողէք գրեմ Արամի համար որ կարդա:Մի քիչ խօսեմ :Միւս անգամ անպայման կդնեմ նկարները: Էսօր առաւօտ թեհրանի համերգի ֆիլմերնիմ նայում ու անկախ ինձնից սկսեցի լացել :Ախր մի քանի օրից կլինի մի տարի որ չեմ տեսել Արամին : Մի շատ դժւար տարի : Երկու անգամ համերգներ են եղել պարսկաստանում բայց միայն նրա համար որ ուրիշ քաղաքում էին ես չեմ կարողացել տեսնեմ Արամին :Միայն դրա համար : Ու սրանք ինձ համար մի շատ մեծ ցաւեն դարձել որը ամէն անգամ յիշելով սիրտս ցաւում է բայց ինչ արած պիտի այնքան սպասեմ որ Հայաստան գնամ ու հանդիպեմ իրան :Ախր անցեալ տարի էլ անգամ Հայաստանում չտեսամ իրան:Իմ Հայաստան գնալուց մի օր արաջ համերգ ունէր իսկ վերադառնալուց մի օր յետոյ : Իսկ պապաիս գործերի պատճառով մենք չէինք կարող աւել մնալ և այդ մտքի հետ համակերպւելը ինձ համար համարեա թէ անկարելի էր իսկ դրանից յետովայ համերգներին չմասնակցելը կարողեմ ասել ինձ ներսից փշրեց :Ջուղայի (իսֆահանի) համերգին մի օր մնացած էր որ ես մամաիս կանչեցի սենեակս ու երբ նա նստեց անկողնուս վրայ ես վազեցի ու գիրկը նետւեցի ու սկսեցի լացել ... սրտիս խորքից լագցել ... լացում ու աղաչում էի որ ինձի տանեն Իսֆահան ... միայն մի րոպէ կարողանայիմ Արամին մի անգամ էլ մօտիկից տեսնել ... ինձ դա էլ բաւական էր ... բայց չէ ,որովհետև երկար էր ճանապարհը ես կրկին չյաջողեցի տեսնել նրան :Բայց ընկերուհիս Շաղիկը գնացել էր : Ու կարողեմ ասեմ ինձ դեպռեսիաի մէջ ընկնելուց փրկել :Համերգի ժամանակ ես զանգում էի նրա ձեռքի համարին ու լսում Արամի ձայնը և լուռ ու անձայն լացում... լացում ու ափսոսում ...մանրամասնութիւնները մի քանի փոստ առաջ գրելեմ ,էլ նորից չեմ գրում :Իսկ հէնց որ Արամէն իսֆահանից վերադարձաւ ես գրեցի հետևեալ բանաստեղփութիւնը որը ամբողջ հոգով և սրտովս եմ գրել ու նւիրում եմ հէնց իրեն՝
Դու եկար ու գնացիր , բայց աչքերս չտեսան քեզ
Դու եկար ու գնացիր ու չզգացի քո բոյրը ես
Այս անգամ էլ չստացւեց , արս անգամ էլ չիմացար
Այս անգամ էլ չտեսար , այս անքամ էլ չզգացիր:
Դու չգիտես թէ ինչ է իմ հոգում կատարւում
Դու չգիտես թէ ինչն է սրտիս ծանրութիւն անում
Դու նոյնիսկ իմ գոյութեան մասին չգիտես
Իմ տառապած օրերից ոչինչ չգիտես
Բայց վստահ եմ կը գայ մի օր
Վերջ կը դնի այս բոլորին
Ու ինձ քեզի հասցնելով
Կերջանկացնի ամբողջ հոգիս :

Այս փոքրիկ գրւածքը թեհրանի համերգի ֆիլմերը նայելուց եմ գրել որ յիշելիմ այդ երկու օրը որ այդ օրերում աշխահի երեսին ինձնից երջանիկ մարդ չկար էս էլ քեզ Արամ ջան՝
Յոյս
Նորից ես սկսեցի թռչել իմ յուշերում քնքուշ , նորից սկսեցի յիշել այն օրերը անուշ ,նորից սրտումս արթնացաւ մի ցաւ որը վաղուց ես թաղել էի իմ մէջ,որը վաղուց մոռացել էի ,բայց պարզւում է որ նա չէր թաղւել ,նա ուղակի քնել էր խորն ,շատ խորն ,նա արթնացաւ ու տեսաւ որ էլ մենակ չի ,տեսաւ որ շատ ուրիշ ցաւեր էլ շարւել են իրար հետևից ,նա արթնացաւ ու տեսաւ որ ինձնից ոչիչն չի մնացել ,պարզապէս ոչինչ ,բառիս բուն իմաստով ոչինչ,
նա արթնացաւ ու տեսաւ որ ես փշրւել եմ և տակը մնացել է մոխիր,սրտաճմլիկ մոխիր,մոխրի տակում երևում է ինչ որ փոքրիկ նարնջագոյն կէտ ... չէէէ՜ չի սխալւում ,վառւում է այդ նարնջագոյն կէտը ,ինչ որ մեծ կրակից մնացած մի մասունք ,մի վերջին կաթիլ,ճիշտ է դա իմ չմնացած սրտի մէջ մարող խեղճ յոյսն է ... մի յոյս որ շատ համառ ձևով շարունակում է ստիպել ինձ ապրել ... ապրել՝ որի յետևանքով հնարաւոր է հասնել երազանքին ... ապրել՝ որի լաւ աւառտը կարող է երջանկացնել ցանկացած մարդու այդ թւում նաև ինձ ... ինձ՝ որ չնետւեմ յուսահատութեան գիրկը ,որ շարունակեմ պայքարել իմ ուզածին հասնելու համար ... մի փոքրիկ նարնջագոյն կէտ որը կոչւում է ՅՈՅՍ :

Դէռ սենեակիս պատին կպցրածա այն պոստեռը որ համերգի շեմին փակցրած էր Արարատ մարզաւանի պատերին և ես թաքուն իրանցից պոկել ու տուն էի բերել այդ պոստեռը: Լաւ մի հատ էլ շատ գեղեցիկ բանաստեղծութիւն Սիլվա Կապուտիկեանից որը ես անձամբ շատ եմ սիրում՝
Գարնանային կարօտ
Ձե՞ր փողոցում էլ մեր փողոցի պէս
Այսօր մեղմանուշ անձրև է մաղում
Ձեր տանի՞ց էլ է երկնքում այսպէս
Արև ու անձրև խառնւած թւում :

Ձեր բակի ծա՞ռն էլ անձրևից յետոյ
Վրան ամհամար շիթեր է պահել
Նա է՞լ է այսպէս կաթկթում թախծոտ
Նա է՞լ է այսպէս ցողով շաղախւել:

Քո պատուհա՞նն էլ բաց է այս պահին
Քո սենեակում էլ և՛ զով է և՛ շոգ
Ախ դու էլ արդեօք կարօտու՞մ ես ինձ
Դու էլ ինձ նման սիրու՞մ ես արդեօք
:
Աիլւա Կապուտիկեան

...
Կը ներէք ախր մտնոլորդը շատ տխուր ստացւեց , ինչ անեմ իմ մէջ էլ նման վիճակ էր բայց ոչիչ , արդէն լաւա դադարկւեցիմ :Ասած Արամէն ամէնից կեանքում մի քիչ ...
Հիմա նրա համար որ շատ տխուր վիճակ չլինի մի քանի հատ նկար կը դնեմ որը Ռուզանն ու Անուշիկն են համարս ուղարկել : Իմ լաւ ընկերուհիները Հայաստանում և Բուլղարիաում որը նրանք էլ Արամէի ֆանատներն են և մենք ծանոթացել ենք ինտեռնեթի միջոցով:
Ես էս նկարը շատ եմ սիրում,շատ լաւնա ստեղ ...





կներէք էս վերջինները մի քիչ փոքր են...բայց նկար են էլ...

Դէ լաւ այսօր այսքանը : Իսկապէս դադարկւամ :Շատ օգնեց:Միւս անքամ Հայկաշէնի նկարմերը կե դնեմ խօսքեմ տալիս :Բաբայ :

No comments: