Monday, June 22, 2009

Հայկաշէնի նկարները

Բարև : Ինչպէ՞ս էք :իչի՞մ խոստացել :ճիշտա Հայկաշէնի նոր տարւայ նկարները :Կը ներեք մէ քիչ շատեմ ուշացել բայց ինչ անեմ նկարները մի քանի օր առաջա ձեռքս հասել:Մի մասն էլ հոպարիս աղջկա մօտա ախր ինքնել էր գնացել:Եթէ դրանք էլ ձեռքս հասնի կդնեմ :Արամէն էլ չգիտես ինչի մոռացել էր իրա մազերի հարթուկը տաներ հոպարիս աղջիկնա մազերը հարթուկել:ճիշտա որ ես չիմ գնացել բայց ամէն ինչից լուր ունեմ :Գիտեմ նաև իրա շալն էլ տեղ էր թողել ընկերուհուս հոքուրի ամուսնու մեքենայի մէջ :Բա , ես մենակ ֆիզիկապէս այնտեղ չէիմ թէ չէ Նոր տարւայ գիշեր ամբողջ հուշ ու միտքս Հայկաշէնում էր :
Նախքան նկարները դնելը ասեմ որ Արամէն էլ մասնակցելա Ֆռանսիաում տեղի ունեցող FORT BOYARD մրցոյթին:Նրանք յունիսի 19 - ին գնացելեն և կը վերադառնան յունիսի 25-ին :Մրցոյթը նկարահանւելու է և կը ցուցադրւի սեպտեմբեր ամսին :Յաջողութիւն եմ մաղթում Արամին և միւս մասնակիցներին և յոյսով եմ լիքը ձեռքով վերադառնան : Եթէ լուրեր ունեցամ ձեզ կը տեղեկացնեմ :Նկարներ էլ եթէ գտնեմ կդնեմ : Եթէ դուք էլ նկարներ գտնէք ինձ ուղարկէք ես կդնեմ վեբլագում:

Հիմա նկարները՝

Էս նկարը շատ լաւնա...քամփիւթերիս դեսքթափի նկարնա ... շատեմ սիրում...
մնացած նկարները՝




էս վերջին նկարը իմ կեանքնա... շաաաաաատ լաւնա ... չէք իմանում ինչքան եմ սիրում էս նկարը իմ օրը գիշեր չի էլնի եթէ մէ հազար անգամ չնայեմ... դրա համար էլ մոբայլիս վալփէյփրն էլ էս նկարնա...


լաւնին չէ՞:Դէ էս էլ սրանից:Խոստումս կատարեցի :մինչ նոր հանդիպում : Բաբայ :


Saturday, June 13, 2009

Սրտիս խօսքը

Բարև բոլորին :Էսօր սիրտս բռնւելա ու դրա համար ասամ մի հատ մտնեմ վեբլագ որ գրեմ այստեղ :Մի քիչ գրեմ որ դադարկւեմ :ճիշտ է ես խօսկիմ տւել որ Նոր տարւայ նկարները դնիմ որ Արամէն Պարսկաստանում էր բայց էս անգամ մի քիչ թողէք գրեմ Արամի համար որ կարդա:Մի քիչ խօսեմ :Միւս անգամ անպայման կդնեմ նկարները: Էսօր առաւօտ թեհրանի համերգի ֆիլմերնիմ նայում ու անկախ ինձնից սկսեցի լացել :Ախր մի քանի օրից կլինի մի տարի որ չեմ տեսել Արամին : Մի շատ դժւար տարի : Երկու անգամ համերգներ են եղել պարսկաստանում բայց միայն նրա համար որ ուրիշ քաղաքում էին ես չեմ կարողացել տեսնեմ Արամին :Միայն դրա համար : Ու սրանք ինձ համար մի շատ մեծ ցաւեն դարձել որը ամէն անգամ յիշելով սիրտս ցաւում է բայց ինչ արած պիտի այնքան սպասեմ որ Հայաստան գնամ ու հանդիպեմ իրան :Ախր անցեալ տարի էլ անգամ Հայաստանում չտեսամ իրան:Իմ Հայաստան գնալուց մի օր արաջ համերգ ունէր իսկ վերադառնալուց մի օր յետոյ : Իսկ պապաիս գործերի պատճառով մենք չէինք կարող աւել մնալ և այդ մտքի հետ համակերպւելը ինձ համար համարեա թէ անկարելի էր իսկ դրանից յետովայ համերգներին չմասնակցելը կարողեմ ասել ինձ ներսից փշրեց :Ջուղայի (իսֆահանի) համերգին մի օր մնացած էր որ ես մամաիս կանչեցի սենեակս ու երբ նա նստեց անկողնուս վրայ ես վազեցի ու գիրկը նետւեցի ու սկսեցի լացել ... սրտիս խորքից լագցել ... լացում ու աղաչում էի որ ինձի տանեն Իսֆահան ... միայն մի րոպէ կարողանայիմ Արամին մի անգամ էլ մօտիկից տեսնել ... ինձ դա էլ բաւական էր ... բայց չէ ,որովհետև երկար էր ճանապարհը ես կրկին չյաջողեցի տեսնել նրան :Բայց ընկերուհիս Շաղիկը գնացել էր : Ու կարողեմ ասեմ ինձ դեպռեսիաի մէջ ընկնելուց փրկել :Համերգի ժամանակ ես զանգում էի նրա ձեռքի համարին ու լսում Արամի ձայնը և լուռ ու անձայն լացում... լացում ու ափսոսում ...մանրամասնութիւնները մի քանի փոստ առաջ գրելեմ ,էլ նորից չեմ գրում :Իսկ հէնց որ Արամէն իսֆահանից վերադարձաւ ես գրեցի հետևեալ բանաստեղփութիւնը որը ամբողջ հոգով և սրտովս եմ գրել ու նւիրում եմ հէնց իրեն՝
Դու եկար ու գնացիր , բայց աչքերս չտեսան քեզ
Դու եկար ու գնացիր ու չզգացի քո բոյրը ես
Այս անգամ էլ չստացւեց , արս անգամ էլ չիմացար
Այս անգամ էլ չտեսար , այս անքամ էլ չզգացիր:
Դու չգիտես թէ ինչ է իմ հոգում կատարւում
Դու չգիտես թէ ինչն է սրտիս ծանրութիւն անում
Դու նոյնիսկ իմ գոյութեան մասին չգիտես
Իմ տառապած օրերից ոչինչ չգիտես
Բայց վստահ եմ կը գայ մի օր
Վերջ կը դնի այս բոլորին
Ու ինձ քեզի հասցնելով
Կերջանկացնի ամբողջ հոգիս :

Այս փոքրիկ գրւածքը թեհրանի համերգի ֆիլմերը նայելուց եմ գրել որ յիշելիմ այդ երկու օրը որ այդ օրերում աշխահի երեսին ինձնից երջանիկ մարդ չկար էս էլ քեզ Արամ ջան՝
Յոյս
Նորից ես սկսեցի թռչել իմ յուշերում քնքուշ , նորից սկսեցի յիշել այն օրերը անուշ ,նորից սրտումս արթնացաւ մի ցաւ որը վաղուց ես թաղել էի իմ մէջ,որը վաղուց մոռացել էի ,բայց պարզւում է որ նա չէր թաղւել ,նա ուղակի քնել էր խորն ,շատ խորն ,նա արթնացաւ ու տեսաւ որ էլ մենակ չի ,տեսաւ որ շատ ուրիշ ցաւեր էլ շարւել են իրար հետևից ,նա արթնացաւ ու տեսաւ որ ինձնից ոչիչն չի մնացել ,պարզապէս ոչինչ ,բառիս բուն իմաստով ոչինչ,
նա արթնացաւ ու տեսաւ որ ես փշրւել եմ և տակը մնացել է մոխիր,սրտաճմլիկ մոխիր,մոխրի տակում երևում է ինչ որ փոքրիկ նարնջագոյն կէտ ... չէէէ՜ չի սխալւում ,վառւում է այդ նարնջագոյն կէտը ,ինչ որ մեծ կրակից մնացած մի մասունք ,մի վերջին կաթիլ,ճիշտ է դա իմ չմնացած սրտի մէջ մարող խեղճ յոյսն է ... մի յոյս որ շատ համառ ձևով շարունակում է ստիպել ինձ ապրել ... ապրել՝ որի յետևանքով հնարաւոր է հասնել երազանքին ... ապրել՝ որի լաւ աւառտը կարող է երջանկացնել ցանկացած մարդու այդ թւում նաև ինձ ... ինձ՝ որ չնետւեմ յուսահատութեան գիրկը ,որ շարունակեմ պայքարել իմ ուզածին հասնելու համար ... մի փոքրիկ նարնջագոյն կէտ որը կոչւում է ՅՈՅՍ :

Դէռ սենեակիս պատին կպցրածա այն պոստեռը որ համերգի շեմին փակցրած էր Արարատ մարզաւանի պատերին և ես թաքուն իրանցից պոկել ու տուն էի բերել այդ պոստեռը: Լաւ մի հատ էլ շատ գեղեցիկ բանաստեղծութիւն Սիլվա Կապուտիկեանից որը ես անձամբ շատ եմ սիրում՝
Գարնանային կարօտ
Ձե՞ր փողոցում էլ մեր փողոցի պէս
Այսօր մեղմանուշ անձրև է մաղում
Ձեր տանի՞ց էլ է երկնքում այսպէս
Արև ու անձրև խառնւած թւում :

Ձեր բակի ծա՞ռն էլ անձրևից յետոյ
Վրան ամհամար շիթեր է պահել
Նա է՞լ է այսպէս կաթկթում թախծոտ
Նա է՞լ է այսպէս ցողով շաղախւել:

Քո պատուհա՞նն էլ բաց է այս պահին
Քո սենեակում էլ և՛ զով է և՛ շոգ
Ախ դու էլ արդեօք կարօտու՞մ ես ինձ
Դու էլ ինձ նման սիրու՞մ ես արդեօք
:
Աիլւա Կապուտիկեան

...
Կը ներէք ախր մտնոլորդը շատ տխուր ստացւեց , ինչ անեմ իմ մէջ էլ նման վիճակ էր բայց ոչիչ , արդէն լաւա դադարկւեցիմ :Ասած Արամէն ամէնից կեանքում մի քիչ ...
Հիմա նրա համար որ շատ տխուր վիճակ չլինի մի քանի հատ նկար կը դնեմ որը Ռուզանն ու Անուշիկն են համարս ուղարկել : Իմ լաւ ընկերուհիները Հայաստանում և Բուլղարիաում որը նրանք էլ Արամէի ֆանատներն են և մենք ծանոթացել ենք ինտեռնեթի միջոցով:
Ես էս նկարը շատ եմ սիրում,շատ լաւնա ստեղ ...





կներէք էս վերջինները մի քիչ փոքր են...բայց նկար են էլ...

Դէ լաւ այսօր այսքանը : Իսկապէս դադարկւամ :Շատ օգնեց:Միւս անքամ Հայկաշէնի նկարմերը կե դնեմ խօսքեմ տալիս :Բաբայ :

Sunday, June 7, 2009

Արամեի հարցազրոյցը Իսֆահանում

Բարև երեխերք մի լաւ լուր ՝ էս որ տեսնումէք Արամէի հարցազրոյցնա ու նկարները որը ես վերցրելեմ ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹից:Կարողէք կարդաք և հաճոյք տանէք:Համեցէք՝




Նոր Ջուղայի Հ . Մ. Մ. Արարատ կազմակերպած Իրանահայ 21-րդ գարնանային խաղերի բացման հանդիսութեանը հրաւիրւած էր երգելու սիրւած երգիչ Արամէն: Սոյն մարզական փառատօնի շրջագծում մարտի 21-ին եւ 22-ին կազմակերպւած համերգը մեծ ընդառաջում գտաւ համայնքի անդամների կողմից հէնց առաջին ժամին, այնպէս, որ նրա երկրպագուների բուռն ցանկութեամբ աւելացաւ նաեւ մարտի 23-ի համերգը: Արամէի հետ կազմակերպւած հարցազրոյցը ստորեւ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրութեանը:
Հ.- Արամէ, ողջունելով ձեր ներկայութիւնը այստեղ՝ կը ցանկանայինք Ձեր տպաւորութիւններն իմանալ Նոր Ջուղայից:
Պ.- Բնականաբար, իմ տպաւորութիւնները շատ լաւ են, շատ դրական,որովհետեւ նախ ամէն տեղ, որտեղ, որ մենք այցելում ենք, մեզ շատ ջերմօրէն են ընդունում, որի համար մենք շատ ուրախ ենք. ես էլ համերգի ժամանակ փորձում եմ հանդիսատեսին առաւելագոյնը տալ, այն ամէն ինչ, որ կարող եմ եւ ինչին, որ ընդունակ եմ: Անչափ շնորհակալութիւն այն տղաներին, որոնք դիմաւորեցին մեզ, տեղաւորեցին եւ շատ ուշադիր էին մեր հանդէպ: Իսկ ինչ որ կապւած է հէնց քաղաքի մասին, ես կասեմ, որ այնքան հայկական շունչ կայ այս քաղաքի մէջ, դա հայերից է՝ բնականաբար, որ նոյնիսկ փողոցով քայլելիս ինձ մէկ-մէկ թւում է Հայաստանի փողոցներով եմ քայլում, որովհետեւ շատ են հայերը. ես գիտեմ հիմա աւելի քիչ են քան՝ եղել են, բայց դէ հայերը միշտ շատ են, հայը քիչ չի լինում ու ես կարծում եմ՝ հայերը այստեղ իրենց շատ լաւ են զգում եւ դրա համար կարող եմ ուրախանալ:




Հ.- Ձեր տեսածը ի՞նչքան է համընկնում՝ Ձեր պատկերացումներին, որ, բնականաբար, ունեցել էք մինչ այցը՝ ընդհանրապէս իրանահայ համայնքից:
Պ.- Իմ առաջին այցելութիւնը չէ դէպի Իրան, սա երրորդ անգամն է: Իմ համերգներից մէկում ես պատմեցի, որ առաջին անգամ ինձ միշտ ասում էին դու շատ կը տպաւորւես, որովհետեւ այդպիսի ջերմ հանդիսատես երեւի չես տեսնի, ես մտածում էի՝ ինչ պէտք է լինի, որ ես զարմանամ, բայց եղաւ: Այն, ինչ որ ես տեսայ, ինձ համար շատ հարազատ էր, ես շատ զգացւած եմ, շատ ուրախ եմ, որ այստեղ փորձում են առաւելագոյնս շատ մօտիկ լինել հայ մշակոյթին, այսինքն՝ տեսնում ենք, որ բոլոր մարդիկ շատ ուշադիր են, երեւի թէ ոչ մի անտարբեր հայ չկայ հիմա: Մեր ներկայութեամբ ասենք չկայ այդպիսի հայ, որ չիմանայ մեր քաղաքն է եկել Հայաստանից մի երգիչ, եւ դա ինձ համար շատ ուրախալի է: Ես գիտեմ, որ երրորդ համերգի տոմսերը մէկ ժամւայ մէջ վաճառւեցին, դա շատ ուրախալի է երգչի համար եւ նշանակում է, որ դու սիրւած ես, որ դու գնահատւել ես:




Հ.- Ինչո՞վ է տարբերւում իրանահայ համայնքը , այն համայնքներից,որ դուք եղել էք:
Պ.- Այստեղ մի քիչ աւելի կազմակերպւած եւ իրար հանդէպ աւելի ուշադիր են՝ իմ պատկերացմամբ: Ես այդպէս եմ նկատել, ու բոլոր հայերը ապրում են համայնքի շնչով, բոլորը ձգտում են ներդրում ունենալ եւ իրենց կողմից մի ինչ-որ բան աւելացնել: Ես տեսնում եմ շատ երիտասարդներ, որ ոչ մի կապ չունեն այս բոլորի հետ, բայց փորձում են ինչ-որ բանով օգնած լինել, որը շատ կարեւոր է եւ շատ լաւ:



Հ.- Ինչպէ՞ս էին մեր հնարաւորութիւնները, որեւէ խնդիր չունեցա՞ք:
Պ.- Ընդհանրապէս, ոչ մի խնդիր: Ես շատ գոհ եմ եւ անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներից, ես շատ լաւ, լաւ, լաւ, դրական լիցքերով կը վերադառնամ Երեւան եւ շատ լաւ ու գունաւոր բաներ կը պատմեմ Ջուղայից:

Հ.- Աւելացում եթէ կայ՝ խնդրեմ:
Պ.- Որպէս աւելացում՝ ես կասեմ, որ անչափ երջանիկ եմ, որ այստեղ այդքան պահանջւած եմ ու ժողովուրդը ակտիւ գտնւեց, որպէսզի բոլորը ներկայ գտնւեն իմ համերգին: Ինչքան գիտեմ, ինչ որ սրահ է կառուցւում, ես խօսք եմ տալիս՝ երբ կառուցւի ձեր մեծ սրահը, ես այստեղ կը գամ իմ մեծ մենահամերգով, արդէն մեծ խմբով, աւելի հետաքրքիր բան կը մտածենք ու շատ գեղեցիկ ժամանակ կանցկացնենք միասին:Նորից եմ կրկնում՝ շնորհակալութիւն այն բոլոր մարդկանց, որոնք հիմա մեր կողքին են, մենք երբեք չենք անտեսի ձեր ուշադրութիւնը ու կարծում եմ՝ այն համերգները, որ ես ունեցայ այստեղ, երկար կը մնան իմ յուշերի մէջ, նաեւ յոյսով՝ հանդիսատեսի մէջ:



էս էլ 2 հատ նկար մէկը հարցազրոյցի ժամանակ միւսն էլ համերգի ժամանակ՝





մի հատ ուրիշ լաւ լուր էլ ունեմ յիշումէք չէ որ Արամէն Նոր տարւան էլ պարսկաստան էր երել էտ նկարներն էլ ձեռքսա հասել որ էնէլ հետոյ կդնեմ:Ասեմ որ շատ շատ շատ շատ ասած Արամեն անչափ կեանք նկարներ են էնէնց որ աշխատէք ձեռից չտաք:դէ էս էլ սրանից:Բաբայ: