Իմ սիրտը
Այն օրւանից երբ գնացիր չգիտես թէ ինձ ինչ անցաւ
Գիշերները ես ոնց քնամ առաւօտը ոնց արթնացամ
Երբ գիշեր էր արդէն լինում և աստղերն էին յայտնւում
Ես նայում էի իմ այն աստղին որ փայլում էր երկնքում
Եւ անվերջ խօսում նրա հետ , խօսում պատմում քո մասին
Պատմում իմ մենակ ու վիրաւոր սրտի մասին
Թէ ինչպէս է նա տանջւում և փնտրում է իր կէսին
Եւ իմ լաւ յուշերից արցունքներս թափւում գետին
Իսկ ես նայում քո նկարին լուռ նայում ու արտասւում
Իմ սիրտը այդ պահին քեզ տեսնել էր ուզում
Ուզում էր նա քեզ տեսնէր , քեզ շոյէր ու համբուրէր
Եւ իր մէջի ամբողջ սէրը ուզում էր քեզ նւիրեր
Եւ այս տխուր խօսքերով , արտասւելով , տանջւելով
Փորձում էի ես քնել քո մասին երազելով
Երազում տեսնում էի թէ կողքիս ես դու կրկին
Եւ ես երջանիկ կանգնած էի քո կողքին
Ուրախ էր իմ սրտիկը որ գտել էր իր կէսին
Եւ ամուր պահել էր որ քեզ չկորցներ իմ անգին
Խնդրում եմ քեզ վերադարձիր
Վերադարձիր դու ինձ մօտ
Եւ այս հրաշք երազները թող կատարւի մի առաւօտ
Իսկ ես նայում քո նկարին , լուռ նայում ու արտասւում
Եւ իմ սիրտը այս պահին քեզ տեսնել է ուզում
Ուզում է նա քեզ տեսնել ,քեզ շոյել ու համբուրել
Եւ իր մէջի անբողջ սէրը ուզում է քեզ նւիրել :
2 comments:
Shat lavner .apres..........
ARAM yes kez shatem sirum ...akhr du im kyanknes ....
Post a Comment