Tuesday, February 24, 2009

Ոչ մի նորոթիւն չկա՞յ

Բարև երեխաներ , լաւէ՞ք: Ինչ նորութիւններ կա՞յ: Ես էլ յատուկ նորութիւն չունեմ եթէ դուք որևէ նորութիւն գիտէք ինձ անպայման ձեր comment ներով տեղեակ պահէք : Այսօր մի քանի հատ նկարներ եմ ուզում դնեմ ձեր համար որոնցից մի քանիսը այս տարւայ մրցանակաբաշխութեանն է կապւում : Այս տարի ԱՐԱՄԷն շահեց ՏԱՐՒԱՅ ՀԻԹ մրցանակը ԱՌԱՒՕՏ երգի համար իսկ ՏԱՐՒԱՅ ԼԱՒԱԳՈՅՆ ԴՈՒԵՏ ՝ ԵՐԿՈՒՍՈՎ երգի համար: Սրտանց շնորհաւորում եմ իրեն ու մաղթում նորանոր յաջողութիւններ:




Ժողովուրդ էս վերջին նկարը ինչ որ CDի նկարա : Եթէ մէկը գիտի թէ էս CD ում ինչ երգեր կան խնդրում եմ ինձ էլ տեղեակ պահէք :Շնորհակալեմ: Սպասում եմ ձեր comment ներին :

Friday, February 13, 2009

Սիրոյ տօնի առիթով

Երեխերք ջան այս բանաստեղծութիւնը ինքս եմ գրել երբ ինքը Թեհրանից գնաց , նոյնիսկ երբ հայաստան էի գնացել հետս տարելիմ բայց չյաջողամ տամ իրեն ,այստեղ գրում եմ գուցէ կարդայ :





Իմ սիրտը



Այն օրւանից երբ գնացիր չգիտես թէ ինձ ինչ անցաւ

Գիշերները ես ոնց քնամ առաւօտը ոնց արթնացամ


Երբ գիշեր էր արդէն լինում և աստղերն էին յայտնւում


Ես նայում էի իմ այն աստղին որ փայլում էր երկնքում


Եւ անվերջ խօսում նրա հետ , խօսում պատմում քո մասին


Պատմում իմ մենակ ու վիրաւոր սրտի մասին


Թէ ինչպէս է նա տանջւում և փնտրում է իր կէսին


Եւ իմ լաւ յուշերից արցունքներս թափւում գետին


Իսկ ես նայում քո նկարին լուռ նայում ու արտասւում


Իմ սիրտը այդ պահին քեզ տեսնել էր ուզում


Ուզում էր նա քեզ տեսնէր , քեզ շոյէր ու համբուրէր


Եւ իր մէջի ամբողջ սէրը ուզում էր քեզ նւիրեր


Եւ այս տխուր խօսքերով , արտասւելով , տանջւելով


Փորձում էի ես քնել քո մասին երազելով


Երազում տեսնում էի թէ կողքիս ես դու կրկին


Եւ ես երջանիկ կանգնած էի քո կողքին


Ուրախ էր իմ սրտիկը որ գտել էր իր կէսին


Եւ ամուր պահել էր որ քեզ չկորցներ իմ անգին


Խնդրում եմ քեզ վերադարձիր


Վերադարձիր դու ինձ մօտ

Եւ այս հրաշք երազները թող կատարւի մի առաւօտ


Իսկ ես նայում քո նկարին , լուռ նայում ու արտասւում


Եւ իմ սիրտը այս պահին քեզ տեսնել է ուզում


Ուզում է նա քեզ տեսնել ,քեզ շոյել ու համբուրել


Եւ իր մէջի անբողջ սէրը ուզում է քեզ նւիրել :