Saturday, January 31, 2009

Արամէի հարցազրոյցը Թեհրանում Ալիք օրաթերթի հետ



Հ. Արամէ , ուրախ ենք որ այստեղ ես և մօտկից շփւելու հնարաւորութիւն է ընձեռւել և օգտւելով առիթից ՝ կը խնդրէի հակիրճ խօսես քո մասին :Գիտենք որ 10 տարեկանում թողել ես Հայաստանը իսկ մնացածի մասին պատմիր հէնց ինքդ :
Պ. Հէնց այդպես էլ եղել է , ես 10 տարէկան էի ,որ տեղափոխւեցինք Ռոստով ,մեծացել և ուսանել եմ այնտեղ , և համալսարան և երաժշտական կրթութիւնս ստացել եմ այնտեղ : Երգել եմ Ռոստովի «Արևիկ» համոյթում, որից հետոյ հենց այնտեղ շուրջ 8 տարի երգել եմ այդ համոյթում,որից յետոյ հենց «Արևիկ»-ում երգելու ընթացքում մասնակցում էի բազմաթիւ փառատօնների ,մրցոյթների և այդպէս 2004 թւականին կայացաւ հերթական մրցոյթներից մէկը , որին շատ պատահական որոշեցի մասնակցել :Հէնց այդ մրցոյթն էր ,որը ինձ բերեց Հայաստան , ես այդ մրցոյթում գրաւեցի արաջին տեղը ՝ հէնց առաջին փուլում :Ինձ մօտեցաւ Հրաչ Քեշիշեանը և թողեց իր կօօրդինատները և ասաց , որ եթէ ցանկութիւն ունենամ Հայաստան վերադառնալու և աշխատելու , անպայման դիմեմ իրեն : Եւ այդ ինձ համար մեծ հրաւէր էր դէպի պայծառ ապագայ և միշտ եղել է հնարաւորութիւն , որ ռուսերեն լեզւով երգեմ , ռուսական շոու բիզնեսում հանդէս գամ ,բայց երբ որ ես երգում էի հայերէն երգեր նոյնիսկ ռուս հանդիսատէսը գամւած լսում էր , այսինքն՝ դա նշանակում է , որ հէնց դա է իմ կոչումը ,ես չեմ կարող նրա համար որ ռուսւկան շոու բիզնեսը աւելի զարգացած է ,երգել այնտեղ ,բայց երգել ոչ ինձ հոգեհարազատ երգեր : Միշտ երազում էի վերադառնալ Հայաստան , ունենալ իմ սեփական երգերը , ին տեսահոլովակները ,որը երազանք էր այն ժամանակ :2004 թւականին եկայ Հայաստան և մինչև հիմա ապրում և ստեղծագործում եմ իմ հայրենիքում :


Հ. Եթէ կարելի է խօսես մի քիչ երաժշտական բեմադրութիւնների մասին , որոնք քո երգերում միշտ առկայ են :
Պ. Երբ որ ինչ-որ մի բան բեմադրւում է ,ես անպայման ունենում եմ իմ լուման՝ դրա մէջ , իմ միտքը : Ես աշխատում եմ՝ մաքսիմալ այդ կերպարը ինձ հոգեհարազատ լինի , որպէսզի ես չստեմ ,անկեղծ լինեմ այդ կերպարում : այդ պատճառով՝ մենք փորձում ենք՝ երբ ինչոր բան բեմադրում ենք,միղտ ասում ենք՝ սա « արամէական է » ,այո' , սա կը լինի , սա կանցնի և դա շատ կարևոր է ,ես աշխատում եմ բեմում չը ստել , և այդ փոխացւում է հանդիսատեսին , նրան չես խաբի , առաւել ևս՝ չես խաբի տեսախցիկին :
Հ.ինչ նոր ծրագրերով ես պատռաստւում հանդէս գալ :
Պ. Ի դէպ իմ նոր ձայնասկաւառակը արդէն լոյս տեսաւ , հիմա արդէն աշխատում եմ 3-րդ ձայնասկաւառակի վրայ : Պատռաստւում եմ նկարահանել մի տեսահոլովակ , որը կարծում եմ՝ իմ կեանքում շատ կարևոր իրողութիւն կը լինի : Դեռ ընթացքի մէջ է.ես արդէն կարող եմ այդ մասին խօսել ,որովհետև երգը ինքնին զգացումներով լեցուն է և ամէն անգամ երգը լսելիս՝ են նոյն ձգացումներն եմ ունենում , ապրում : Երգը կոջւում է « Առաւօտ » .Հէնց այդ երգի հիման վրայ կը նկարահանենք տեսահոլովակը և ռեժիսորը Երևի թէ կը լինի Սեօմա Խուդաբախշեանը :
Այժմ մենահամերգներով շրջում եմ ամբողջ Հայաստանում , մնացել է միայն մի քանի մենահամերգ , որ աւարտւի : Բայց ամենամեծ մենահամերգը տեղի կունենայ Երևանում ,Մարզահամերգային համալիրում :
Հ. Կը ցանկանաս վերջում որևէ բան աւելացնել :
Պ. Ես այնքան եմ լսել իրանահայ հանդիսատեսի ջերմ ու տաքարիւն լինելու մասին , ինձ միշտ իմ ընկերները ասում էին որ դա միայն դու պէտք է տեսնես , պատմելու երևոյթ չէ :
Այդքանով հանդերձ՝ իմ արաջին հանդիպումը նրա հետ ուզում եմ մինիմում պատկերացնեմ , որպէսզի մաքսիմում ստանամ :
Այդ ժամանակ մի ուրիշ ձևի զգացումներ ես ունենում :
Ես շատ ուրախ եմ որ այստեղ եմ և արդէն օդանաւակայանից մինչև հիւրանոց ճանապարհին , երբ շփւեցի մեզ հիւրընկալող մարդկանց հետ , որոնք մեզ ուղեկցում էին , արդէն այդ ջերմութիւնը ես զգացի :
( Մեղեդի`. ես ինքս աւելացնեմ որ Արամէն այստեղը շատ էր սիրացել և ասել էր որ իսկապէս այստեղի ժողովուրդը շատ ջերմ ու լաւնեն և ես շատ հանգիստ կարող եմ մտերմանալ նրանց հետ : )

Հիմա մի քանի հատ նկար Արամէից Ալիքի շէնքում՝







2 հատ նկար Արամէից Թեհրանի փողոցում որ մեր տան դիմացի փողոցնա ՝




Երեխերք ջան փետրւար 7-ին Հ1 -ով Ազգային երաժշտական մրցանակաբաշխութիւն 2008 կը հեռարձակւի իսկ փետրւար 14-ին ընտրելու են այս տարւայ ևրատեսիլում Հայաստանը ներկայացնողին անպայման հետևէք :

Յոյսով եմ այս անգամւայ նիւթն էլ ձեր դուրը եկած կը լինի

Friday, January 23, 2009

Արամէն Թեհրանում Հայկօի և Նազենիի հետ

Ամառը յուլիս ամսի 3-ին և 4-ին Արամէն և Հայկօն ելոյթ ունեցան Թեհրանի Արարատ մարզաւանի ֆուտբոլի մարզադաշտում որը նւիրւած էր Իրանի համահայկական խաղերի 40 ամեակին :Ծրագրի հաղորդավարն էր Նազենի Յովհաննիսեանը : Նրանք Երկուշաբթի յունիսի 30-ին գիշերը ուշ ժամին Թեհրան էին ժամանել : Երեքշաբթի օրը այցելել էին ԱԼԻՔ օրաթերթի շէնքը : Իսկ Հինգշաբթի և Ուրբաթ օրերը պիտի համերգ ունենային : Այստեղ նրանց հետ հարցազրոյց էլ եղել է և ես այդ հարցազրոյցը ձեզ անպայման կը ներկայացնեմ առաջիկայ օրերում :Այսօր ձեզ համար մի քանի հատ նկար նրանց Թեհրան ժամանելուց կը դնեմ յոյսով եմ որ սիրէք : Երբ կարդացիք և նկարներն էլ նայաք համարս անպայման comment դրէք : Շնորհակալեմ:



Դեռ չի վերջացել : Դեռ լիքը նկար էլ կայ որ չեմ դրել :Էս մի մասներ :Սպսսէք Արամէի հարցազրոյցին և միւս նկարներին :Ես Կը վերադառնամ :

Wednesday, January 21, 2009

Արամէի կենսագրութիւն

Այս նիւթն վերցրել եմ Հայաստանի «ԵՍ» ամսագրից (վերջին 2 տողը մրցանակների ես եմ աւելացրել )
Արամ Եղիազարեանը ծնւել է 1982 թ. Հոկտեմբերի 10-ին Արմաւիր քաղաքում :Մէկ երկու տարեկանում ընտանիքով տեղափոխւում է Երևան :Հայրը Մարատ Եղիազարեանը և մայրը Ռուզաննա Կարապետեանը է :Եղբայրը Կորիւնը ՝ իրենից մեծ է երկու տարով , իսկ քոյրը Անին փոքր է չորս տարով : Արամը իր անունը ժառանգել է հօրեղբօր Արամայիսից : Մանկապարտէզում Արամէն այնքան էլ խելօք չի եղել : Նոյնիսկ դաստիարակի հետ է վիճել : Նա տնից քաղցրաւենիք ու մուրաբա էր թռցնում ընդմիջման համար :
Տասը տարեկանում հայրիկի աշխատանքի բերումով ընտանիքը տեղափոխւում է Դոնի Ռոստով : Նա պատմում է որ սկզբնական շրջանում իր համար դժւար է եղել լեզւի և մարդկանց հետ շփման հարցում : Նա յիշում է որ առաջին տարին անընդհատ լալիս էր ու խնդրում որ իրեն Հայաստան տանեն : «Հայրենաբաղձ» փոքրիկի խնդիրները լուծւեցին երբ ինքն ու եղբայրը մտերմացան մի ռուս երեխայի հետ :
Ապագայ երգիչը Դոնի Ռոստովում ստիպւած է լինում կորցնել մէկ տարի և կրկին սովորել 5-րդ դասարանում :Արամի համար ամենատպավորիչն առաջին օրն էր երբ նրան նստեցրին իր կարծիքով ամենատգեղ աղջկայ մօտ : Թէև յետոյ բախտը բերեց և ընդունւեց «Արևիկ» մանկապատանեկան երգի խմբակ և իր առաջին երգը պիտի կատարեր մի գեղեցիկ աղջկայ հետ : Այդ տարիներին նա իր ուժերն է փորձել նաև սպորտում և արւեստի այլ ոլորտներում : Հաճախել է նկարչութեան . քանդակագործութեան խմբակներ : Արամէն հավատացնում է որ քանդակելն իր մօտ շատ լաւէր ստացւում :Նա հաճախել է կարատէի , քինգ – բոքսինգ ու բադի բիլդինգի : Մասնակցել է մրցումների ու արժանացել մրցանակների :
Արամէն 9-րդ դասարանում կտրականապէս որոշում է ընդունւել հումանիտար վարժարան :Իսկ յետոյ՝ Բիսնեսի կառավարման և իրաւունքի ինստիտուտի իրաւաբանութեան բաժին :Նա որոշ ժամանակ նոյնիսկ աշխատել է իր մասնագիտութեամբ : Երբ դատարան էին դիմում Դոնի Ռոստովի հայերը , Արամէն աշխատել է նաև որպէս թարգմանիչ :
Արամէն 2004-ին վերջապէս որոշում է Վերադառնալ Հայաստան :Ճիշտ է սկզբում ոչ բոլոր դռներն են բացւել ,նոյնիսկ մի քանի անգամ որոշել է վերջնականապէս ամէն ինչ թողնել ու վերադառնալ Ռոստով՝ ծնողների մօտ :Հրաչ Քեշիշեանի հետ կապւելն ու հանդիպելը ամիսներ է տևել :Բայց բարեբախտաբար ամէն ինչ իր տեղն է ընկել ու սկսւել է բուռն գործունէութեան շրջանը :


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝
1999 թ. Համառուսական դելֆյան մրցոյթում 142 մասնակիցներից զբաղեցրեց 2-րդ տեղը
«Պեսնյա գոդա Արմենիի 2004 » արաջին մրցանակ
« Ոսկէ քնար » ՝ « Լաւագոյն երգ » , «Ոսկէ հիթ » «Դար 21 » - « Հայ 5 » ՝ «Լաւագոյն երգիչ »
«Top 10 » 2007 ապրիլ և յուլիս ամիսների յաղթող
«Top 10 » 2008 սեպտեմբեր և նոյեմբեր ամիսների յաղթող
«Ակորդ » ՝ նոյեմբեր ամսւայ յաղթող ՝ մրցանակակիր
Armenian music awords `«Լաւագոյն տեսահոլովակ»
«Ազգային երաժշտական մրցանակաբաշխութիւն 2007 »՝ «Լաւագոյն երգիչ »
Տաշիր 2008 « Լաւագոյն ձայնասկաւառակ »
«2 աստղ » նախագծի 2-րդ շրջանում յաղթող է ճանաչւել որի զոյգն էր Հրաչուհի Ութմազեանը












Tuesday, January 20, 2009

Բարի Գալուստ բոլորին

Բարև :Ես այս վեբլագը Հայաստանի երգիչ ԱՐԱՄԷ ի համար եմ պատռաստել : Եւ նրա կենսագրութիւնը , նկարները և հարցազրոյցները կը դնեմ ձեզ համար :Այնպէս որ սպասէք : Շուտով կը վերադառնամ :